Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի. աշխատակազմ
ՀայաստանՀանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ, հայտնում են Սարգսյանի աշխատակազմից։
Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի:
«Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում», - ասված է հայտարարությունում։