Մահացել է «Ստրկուհի Իզաուրա» հեռուստասերիալի աստղ Իսահակ Բարդավիդը
Գիտություն և Մշակույթ
Մահացել է բրազիլացի հայտնի դերասան Իսահակ Բարդավիդը։ Նա 90 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Globo.com-ը։
Բարդավիդն աշխատել է որպես դուբլյաժի դերասան և նկարահանվել հեռուստասերիալներում։ Նա առավել հայտնի է «Ստրկուհի Իզաուրա» հեռուստասերիալում Ֆրանսիսկի դերով:
Հայտնի է, որ արտիստը կյանքից հեռացել է երեքշաբթի՝ փետրվարի 1-ին։ Նրա մահը հաստատել է թոռը՝ Ջոան Բարդավիդը։
«Նա շնչառական խրոնիկ հիվանդությունից առաջացած բարդություններ ուներ, և սիրտը չդիմացավ։ Թոքերի կրիտիկական վիճակ… Նա շատ վատ էր շնչում, իսկ օքսիգենացիայի արագությունը ցածր էր»,- ասել է նա։
Դերասանը մահացել է բրազիլական կլինիկաներից մեկում։ Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես շատ լավատես անձնավորության, ով վերջերս բազմաթիվ փորձությունների էր ենթարկվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru