Քուրդ պատգամավորը թուրք գեներալներին հորդորել է ենթարկվել ժողովրդի կամքին
Թուրքիա
«Պետությունն է մեղավոր, որ վերահսկողությունից դուրս է թողել գեներալներին, ովքեր «Բալյոզ» և «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունների միջոցով փորձում են հեղաշրջում իրականացնել»,– Թուրքիայի խորհրդարանում այս հայտարարությամբ հանդես է եկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Սըռը Սաքըքը՝ բյուջեի քննարկումների ժամանակ։
Ինչպես գրում է թուրքական «Հուրիեթ» թերթը` քուրդ պատգամավորը դա բացատրել է նրանով, որ թուրքական պետությունը ծառայությունն ավարտած գեներալներին տարեկան մոտ 400 հազար դոլար թոշակ է տալիս, այն դեպքում, երբ 40 տարի նահանգապետ կամ դեսպան աշխատած անձը 70 հազար դոլար է ստանում:
Դահլիճում գտնվող և իր այդ խոսքին կոշտ արձագանքող գեներալներին քուրդ պատգամավորն ասել է. «Իմացեք ձեր տեղը և մեզ էլ թարս մի նայեք: Դուք պետք է ենթարկվեք ժողովրդի կամքին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)