Իտալական մի շարք ընկերություններ պլանավորում են ՀՀ-ում տարբեր ոլորտներում արտադրություններ հիմնել
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝
Agroittica – պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։
Torri Solare – պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:
Mea – պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։
Cinausero Unika – պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի»,- գրել է նա։