Որդին փորձել է պայթեցնել հորը
Իրան
Ձերբակալություններ են կատարվել Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի վերնախավում։ Ձերբակալվածները մեղադրվում են Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի դեմ իրականացրած մահափորձի մեջ:
Ինչպես հաղորդում է իսրայելական "MIGnews" գործակալությունը՝ ձեռբակալվածների մեջ է նաև Այաթոլայի որդին է՝ Մոջթաբա Խամենեին:
Համաձայն տեղեկությունների՝ հանցագործներն Այաթոլային հրավիրել էին Թեհրանի մոտ տեղակայված Մլարդ հրթիռային բազա՝ պայթեցնելու նպատակով: Պայթունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12–ին, որին զոհ է գնացել Իրանի հրթիռային ծրագրի ղեկավարը։
Խամենեին հրաժարվել էր գնալ։ Նրա դեմ մահափորձ իրականացվել է նաև նախկինում, ինչի պատճառով նրա աջ ձեռքն անշարժ է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ