Մեր երկրից եւս մի շատ կարեւոր գույն պակասեց. Արա Գեւորգյանը՝ Արթուր Գրիգորյանի մասին
Գիտություն և ՄշակույթԱրթուր Գրիգորյանը հոյակապ անձնավորություն էր, բարի, կամեցող մարդ էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, երգահան Արա Գեւորգյանը։
«Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները հայրենասիրական էին, դա ապացուցում էր նրա հայրենասեր լինելը, նրա սերը Արցախի հանդեպ։ Մեր երկրից եւս մի շատ կարեւոր գույն պակասեց։ Իր հիշատակը միշտ վառ ենք պահելու»,- ասաց Արա Գեւորգյանը եւ հավելեց, որ Արթուր Գրիգորյանը թողել է մեծ երաժշտական ժառանգություն։
Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։