Նիկոլ Փաշինյանը Նոր Զելանդիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի վարչապետին
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում:
Հուսով եմ, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և խորանալ` ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։