Էրդողանը կմասնակցի Թուրքիայում 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին
Թուրքիա
Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը լինելու է Ժողովրդական դաշինքի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում, ասել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»:
«Մեր նախագահի թեկնածուն պարզ է։ Նա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և Ժողովրդական դաշինքը նույնպես նոր հաղթանակ կտանի»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում Star թերթը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)