Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը. Բայրամով
Արտաքին ՔաղաքականԽոսելով ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման մասին՝ պետք է նշել, որ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Այսօրվա հանդիպմանը ես այս հարցը ներկայացրել եմ իմ մոլդովացի գործընկերոջ ուշադրությանը»,- ասել է Բայրամովը։