Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
Արտաքին ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի` Անթալիայի համաժողովին մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ հրավերը եղել է իր և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունով, մասնակցության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։
«Որոշումը մեծապես կախված կլինի Վիեննայում փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման արդյունքներից»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)