Պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ մեր շփումներում. Զախարովա
Գիտություն և Մշակույթ
Պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ մեր շփումներում։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով օկուպացված տարածքներում հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բաքվի ծրագրերի մասին հարցին։
«Մենք հանդես ենք գալիս ՅՈՒՆԵՍԿՕ - ի առաքելության՝ տարածաշրջան այցի շուտափույթ կազմակերպման օգտին։ Աշխատում ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով», - նշել Է Զախարովան՝ հիշեցնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերի շուրջ իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ պատմական եւ մշակութային օբյեկտների։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից