Ըստ թուրք ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիայում քաոս է սպասվում
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Այքութ Էրդողդուն YouTube-ով հեռարձակվող մի հաղորդման ընթացքում խոսել է Թուրքիայում տիրող տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։
Էրդողդուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ մեծ է ռիսկը, որ նա առկա աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում կպարտվի։ Նա նշել է, որ Թուրքիայում քաոս է սպասվում։
«Մի կողմում Էրդողանն է, մյուս կողմում 83 միլիոն քաղաքացի, սակայն դիմանալու համար քաղաքացուն այլևս դուժ չի մնացել։ Այդ իսկ պատճառով, ցավոք, ես Թուրքիայում ոչ թե վաղաժամ ընտրություն, այլ վաղաժամ սոցիոլոգիական քաոս եմ սպասում»,-շեշտել է նա։
Ըստ էրդողդուի՝ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռանա, հնարավոր է դադարեցնել տնտեսության ինստիտուցիոնալ անկումը, սակայն վերքերը բուժելու համար դեռ տարիներ են անհրաժեշտ լինելու։