Խաչքար-հուշարձակ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի
Հասարակություն
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ Հերհերի ձորում, որը տեղացիները կոչում են «Ջարդերի ձոր», երեք աղբյուրներով մի գեղեցիկ հուշարձանին, որի վրա գրված է. «ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ» և 1988-ի երկրաշարժի բյուրավոր զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանների կողքին ավելացավ ևս մեկը՝ ի հիշատակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի:
Նշենք, որ Խաչքար-հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է մի խումբ գյումրեցի երիտասարդների' Հրանտ Աբրահամյանի ղեկավարությամբ և անձնական միջոցներով: Բացման արարողությանը ներկա էր նաև Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ այս վայրում՝ 1920 թ. աշնանը հայ-թուրքական մարտերի ժամանակ, թուրքերը բնաջնջել են Ալեքսանդրապոլից և մոտակա գյուղերից դեպորտացված մոտ 5000 բնակչի։
Այս տարածքում ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում զոհված մեր նախնիների հիշատակին:
Սկզբնաղբյուրը՝ «Շիրակ կենտրոնի» պաշտոնական կայք
Առավել մանրամասն' «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը