«Հրապարակ». ՄԱՊ-ի Ալիկի բոյկոտը
Հայկական Մամուլ
Գլխավոր դատախազի միջնորդագիրը երեկ Ազգային ժողով էր բերել նույնիսկ Արմավիրից պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Պետրոսյանին' ՄԱՊ-ի Ալիկին: Նա բոյկոտում էր ԱԺ նիստերը սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից սկսած, երբ Արմավիրի Բամբակաշատ գյուղում որդին' Մակար Պետրոսյանը, ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել Ա. Մելիքյանին և Ա. Սարգսյանին: Երեկ «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվել է' «փաստորեն հաջողվե՞ց գործը փակել», ինչին պատգամավորն արձագանքել է, թե ոչ ինքը, ոչ էլ իր որդին կապ չեն ունեցել այդ միջադեպի հետ: «Քաղաքում օրը հազար ծեծ ա լինում, ես կապ ունե՞մ»: Բայց ականատեսներն են ասում: «էդ ականատեսն ասում ա, որ իմ տղեն ընդեղ է եղել, չի թողել, որ ծեծեն»: Ձեր տղան կանխողի՞ դերում էր: «Բը իհարկե»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին