Սպասվում է բուք, ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Փետրվարի 12-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ին ցերեկը նույնքան կբարձրանա: