«Ժողովուրդ». Մերժված Միկա Բաղդասարովը
Հայկական Մամուլ
Գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ վերջերս հայտարարել էր, թե վաճառում է «Արմավիա» ընկերությունը, նախանձելի վիճակում չէ: Մարտ ամսից վաճառքի հանված «Միկացեմենտ»-ը որևէ կերպ չի վաճառվում, իսկ բիզնեսն էլ'որպես այդպիսին, չի ստացվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով' Սերժ Սարգսյանն այս անգամ Բաղդասարովին ասել է, որ այլևս աջակցություն չի ստանա իր կողմից, քանի որ բիզնեսի բոլոր ճյուղերը տապալել է, անգամ բենզինի ներկրման գործընթացը:
Ըստ ամենայնի, հենց Սարգսյանի հրահանգով է մինչ օրս «Միկացեմենտ»-ը շրջանցել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և այլ սպասարկման վճարումները: Ու թեև «Արմավիա»-ից շարունակում են ինտենսիվորեն հերքել լուրերը, այնուամենայնիվ, եթե նախկինում Մ. Բաղդասարովի «թիկունքը» Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ այդպես չէ. նա անգամ Բաղդասարովի բացատրությունները չի ցանկանում լսել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին