Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար․ Գուրգեն Արսենյան
ՀայաստանՀայաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը և չի դիմելու ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։
«Հայաստանում այն իրավիճակը չէ, որ ստիպված լինենք դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանություններն այն վերահսկում են»,- ասել է Արսենյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ «սահմանային միջադեպերի» պատճառով ՀԱՊԿ-ին չի խնդրի իր տարածք ռազմական ուժ մտցնել։
«Առկա սպառնալիքը համակարգային է։ Մենք ի վիճակի ենք այն չեզոքացնել։ Փաշինյանի գլխավորած քաղաքական իշխանության ուժը նրանում է, որ նախընտրում է խնդիրները կարգավորել բանակցությունների, ոչ թե կրակոցների միջոցով»,- ասել է Արսենյանը։