«ՀԺ». Զինծառայողի դիակը հայտնաբերվել է զորամասի զուգարանում
Հայկական Մամուլ
Վերջին երկու օրերին հայկական բանակում զինծառայողի մահվան երկու դեպք է գրանցվել: Ըստ պաշտոնական վարկածի, դրանցից մեկը զորավարժությունների ընթացքում դժբախտ պատահարի հետևանք է, մյուսը` ինքնասպանության:
Ըստ ԼՂՀ ՊԲ-ի տեղեկատվության, արևելյան ուղղությամբ անցկացվող զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում կիրակի օրը զոհվել է 1985թ. ծնված շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: Ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության, Լոռիի զորամասերից մեկում երեկ մահացել է զինծառայող, շարքային 18-ամյա Մնացական Մնացականյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ քրօրի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, զինծառայողի դիակը հայտնաբերվել է զորամասի զուգարանում` կախված վիճակում: Նա զորակոչվել էր Արմավիրի մարզի Գայ գյուղից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին