«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները բավական անտրամադիր էին
Հայկական Մամուլ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար երեկ Հանրապետական կուսակցությունը լրջագույնս նախապատրաստվում էր: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերուվար էր անում դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ` ճշգրտելով ցուցակները, թե ով է Հայաստանում, ով` ոչ: Նույնիսկ անձամբ զանգահարում էր պատգամավորներին ու նրանց օգնականներին'հորդորելով այսօր անպայման ներկա գտնվել քվեարկությանը: Այսօր ՀՀԿ-ն պիտի քվորում ապահովի նվազագույնը 66 պատգամավորի ներկայությամբ, ապա փակ-գաղտնի քվեարկությամբ կարողանա Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից:
Նշենք, որ երեկ ՀՀԿ-ականները բավական անտրամադիր էին ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում «հիմա ԲՀԿ-ն մե՞րն է, թե՞ չէ: Հիմա մե՞նք էլ ասենք' Խաչիկյանին ինչու բռնեցին»: Իսկ ԲՀԿ-ականներն էլ ուրախ էին, որ Ծառուկյւսնն իրենց ազատություն է տվել, և 3 օր չեն գա ԱԺ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին