Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը 

Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող մեր տղաների համար. Արցախի թեմի առաջնորդ

Արցախ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսք ու պատգամ է հղել երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով.

«Սիրելի երիտասարդ հայորդիներ,

Աղոթքով ու սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք բոլորիդ` Հայոց Եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկի` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը առանձնահատուկ ընդունելության է արժանացել հայոց մեջ և դարձել համաժողովրդական կերպար, որի շուրջ մեր ժողովուրդը ստեղծել է բազում ավանդազրույցներ ու գեղեցիկ սովորույթներ։

Լինելով հմուտ զորավար և մարտիկ` նա մեծ դիրք ուներ հռոմեական բանակում, բայց նա ավելի գերադասեց լինել Քրիստոսի զինվոր, և իր ամբողջ ծառայության ընթացքում քարոզում էր և իր աղոթքով հրաշքներ գործում։ Չխորանալով Սրբի կենսագրական մանրամասնությունների մեջ և ընդհանուր հայացք գցելով Նրա կերպարի վրա` իսկապես ոգեշնչվում ես, և այդպես է եղել դարեր շարունակ։

Ո՞վ է Սուրբ Սարգիսը մեզ համար, և ինչ պետք է այսօր սովորենք Նրանից։ Նախ տեսնում ենք, որ նա զորավար էր, բայց միևնույն ժամանակ նվիրված քրիստոնյա։ Նա երբեք չթողեց իր զինվորական ծառայությունը, այլ կռվելով իր հայրենիքի համար` միաժամանակ եղավ ակտիվ քարոզիչ իր հավատի։ Սա մեզ միանգամից բերում և կանգնեցնում է մերօրյա իրականության առջև, երբ մեր նվիրյալ զինվորները մահու չափ սիրեցին մեր երկիրը։ Ուստի Սուրբ Սարգիսը միշտ եղել է ու կմնա մեր զինվորների ամենամեծ բարեխոսներից մեկը։

Ինչպես նաև տեսնում ենք, որ նա, լինելով քայլող Սուրբ, չազատվեց մարմնական մահից, բայց արժանացավ հավիտենական կյանքի, ու մինչև այսօր նրա անունը հրաշագործում է մեր մեջ։ Այդպես էլ մեր նորօրյա նահատակները, չխուսափեցին մարմնական մահից, բայց արժանացան հավիտենության։ Սուրբ Սարգսի կերպարը մեզ լավագույնս սովորեցնում է, որ Աստծո «լինել — չլինելը» կախված չէ Նրա անխտիր բոլորին մահից փրկելու հանգամանքից, այլ ամեն բան տեղի է ունենում հավիտենության շրջանակներում։

Ամենակարևոր դասը, որ սովորում ենք Սուրբ Սարգսից, դա հանուն Սուրբ գաղափարի ապրելու և մինչև մահ չընկրկելու կամք ունենալն է։ Սուրբ Սարգիսը մեզանում ընդունված է նաև որպես երիտասարդների բարեխոս և հովանավոր, որովհետև նա իր երիտասարդ որդուն` Մարտիրոսին սնեց և մեծացրեց որպես մի նվիրյալ կերպար, ով մշտապես ծառայակից եղավ իր հորը` մինչև ի մահ հավատարիմ մնալով իր կոչմանը։

Մեր ժողովուրդը մշտապես խնդրել է Սուրբ Սարգսի բարեխոսությունը երիտասարդների համար, նոր կազմավորվող ընտանիքների համար, և վերջապես սիրահարների համար։ Ընտանիքի ամրությունը մեծապես կախված է զույգերի ճիշտ ընտրությունից, ուստի նրանք մշտապես խնդրում են Սրբի բարեխոսությունը նաև այս հարցում։ Աղի բլիթի ժողովրդական ավանդույթից առավել կարևոր է, որ մենք ապրենք քրիստոնեական կենցաղավարությամբ, որով և ամեն մեկը կգտնի իր լավագույն կեսին և կկազմի ամուր հայկական ընտանիք։

Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող և անհայտության քողով ծածկված մեր տղաների համար, որովհետև դարեր շարունակ ժողովրդի ընկալման մեջ նա եղել է նաև գերիներին վերադարձնող Սուրբ։

Ուստի սիրելի երիտասարդներ, փորձեք ապրել ձեր կյանքը «հանուն»-ի բանաձևով, և ոչ անձնական ու եսակենտրոն ձևով, և գտեք ձեր առաքելությունը այս կյանքում։ Թող Սուրբ Սարգիսը նաև բարեխոս լինի բոլոր հայ երիտասարդների համար, լինի նրանց համար ուղենշային կերպար և կատարելատիպ»,-ասվում է ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ով
Ամենադիտված