Time-ն Էրդողանին չի ճանաչել «Տարվա մարդ»
Աշխարհ
Թեև "Time" ամսագրի հայտարարած քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ ստացել էր Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամսագրի խմբագրությունը որոշել է նրան չճանաչել «Տարվա մարդ»։ Գուցե այս որոշման մեջ դեր է խաղացել նաև այն, որ Էրդողանը նաև ամենաշատ թվով «դեմ» ձայներ էր ստացել։
Ամսագրի «Տարվա մարդ» կոչմանն արժանացել է հավաքական կերպար, ընդդիմադիր ցուցարար "The Protester"-ը։
«Տարվա մարդուն» նվիրված հոդվածում ամսագիրն անդրադառնում է բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար։ "The Protester" կոչումը վերաբերում է այդ բոլոր մարդկանց՝ «Արաբական գարնան» ցուցարարներից մինչև Ռուսաստանի Դումայի ընտրությունների արդյունքներից բողոքող ռուս ցուցարարները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ