Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ
Հայաստան
Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի ծխերի կրոնական և աշխարհական պատգամավորները փետրուարի 12-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ են ընտրել Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։
Ինչպես տեղեկացրեց ՀԱԵ Իսի-լե-Մուլինոյի ծխի սարկավագ, Armenews-Nouvelles d'Armenie-ի աշխատակից Սահակ Սուքիասեանը։
«48 տարեկանում, Հայր Գրիգոր դառնում է Ֆրանսիայի թեմի 3-րդ առաջնորդը՝ հաջորդելով Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանին»,- նշել է նա։
Սահակ սարկավագ Սուքիասյանը նաև հայտնում է, որ նոր առաջնորդի ընտրությունը առաջիկա օրերին կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունն ստանալու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան