Ինչո՞ւ է 79-ամյա Ժան-Պոլ Բելմոնդոն լքել երիտասարդ ընկերուհուն
Աշխարհ
Ֆրանսիական ֆիլմի աստղ Ժան-Պոլ Բելմոնդոն վերջապես որոշեց խզել հարաբերություններն իր ընկերուհու՝ Բարբարա Գանդոլֆիի հետ։ Դերասանի նյարդերը չորսամյա հարաբերություններից հետո այլևս չդիմացան, և նա լքեց իր երիտասարդ ընկերուհուն, ում պատճառով նախկինում բազմիցս ստիպված է եղել առնչվել ոստիկանության հետ։
Զույգի բաժանման մասին լրատվամիջոցներին հայտնել է իրավաբան Միշել Գոդեսթը։
«Ժան-Պոլ Բելմոնդը դիմեց ինձ՝ որպես ընկեր և որպես իրավաբան։ Նա ասաց, որ շատ երջանիկ տարիներ անցկացնելով Բարբարա Գանդոլֆի հետ՝ որոշել է հեռանալ նրանից։ Ես լավ ծանոթ եմ այս պատմությանը և համաձայնվեցի Ժան-Պոլի հետ այն հարցում, որ ժամանակն է այդ ամենին վերջ դնել»,- նշել է իրավաբանը։
Ինչպես ասել է Գոդյեն, ինքն ու իր հաճախորդը չեն կարողանում հասկանալ Բարբարայի մի քանի քայլերի իմաստը։
Սակայն նա չմանրամասնեց, թե ինչ քայլերի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ Playboy ամսագրի նախկին մոդելի և նախկին Միս Բելգիայի հետ Բելմոնդոն ծանոթացել էր չորս տարի առաջ՝ Ֆրանսիայում։
35-ամյա գեղեցուհին նրան թե՛ ուրախություն պարգևեց և թե՛ չարիք։
2009 թվականին բելգիական ոստիկանությունը նույնիսկ սկսեց կասկածել, որ Բարբարան խաբեությամբ կամ խորամանկությամբ դերասանից կորզել է 200.000 եվրո և այն փոխանցել իր նախկին ամուսնու հաշվին։ Գրում է kp.ru –ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ