Ինչո՞ւ է զինծառայողների մահվան գործով անմիջապես առաջ քաշվում ինքնասպանության վարկածը, ոչ թե` սպանության
Հասարակություն
Հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող շարքային 18-ամյա Մնացական Մնացականյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):
Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:
Հարցին, թե որն է պատճառը, որ շատ դեպքերում զինծառայողների մահվան գործով որպես վարկած անմիջապես առաջ է քաշվում ինքնասպանության վարկածը, ոչ թե, օրինակ, սպանության, Մերի Սարգսյանն ասաց, որ այդ հոդվածով գործը հարուցվել է, բայց հնարավոր է նախաքննության ընթացում հոդվածը փոխվի. «Նախնական տվյալներով է ինքնասպանություն»:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների՝ զինծառայողի դիակը հայտնաբերվել է զորամասի զուգարանում՝ կախված վիճակում:
Մերի Սարգսյանը, սակայն, նախաքննության շահերից ելնելով, չկարողացավ ասել, թե զինծառայողի դիակը որտեղ է հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը