Մահաթմա Գանդին «հազարամյակի մարդկանց» շարքում առաջ է անցել Դա Վինչիից և Հիսուս Քրիստոսից. Այսօր նրա ծննդյան օրն է
Աշխարհ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ Գանդիի ծննդյան օրը, Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Բռնության դեմ պայքարի միջազգային օր։
Ծնված լինելով նյութապես ապահով ընտանիքում՝ նա կարողանում է բարձրագույն կրթություն ստանալ։ Սակայն տարիներ անց, երբ Գանդին սկսում է աշխատել, հասկանում է, որ իր բնակչությունը կարիք ունի իրավունքների պաշտպանության։ Նա սկսում է նախագծել օրենքներ՝ որպես սկզբունք ընդունելով առանց բռնության ապրելու օրենքը։ Այդ օրենքներն անվանում են «Սատյագրախա»։
Ըստ Գանդիի՝ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը՝ նպատակը։
«Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կռիվների, կործանումների և անհանդուրժողականության մեջ, ուստի պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է։ Միայն այդպիսի օրենքի դեպքում մենք կունենանք ողջամիտ հասարակություն»։
Նա իր հայրենիքում՝ Հնդկաստանում սկսում է բուռն գործունեություն ծավալել իր նպատակին հասնելու համար։
Ահա այս ամենի պատճառով Մահաթմա Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում՝ իբրև Հնդկաստանի հայր։
«Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան սիրով։ Ես դա կիրառում եմ իմ կյանքում։ Իհարկե, դա չի լուծում իմ բոլոր խնդիրները, սակայն ես հասկացել եմ, որ Սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը»։
Մահաթմա Գանդին ՝ պայքարելով առանց բռնության կյանքի համար, 78 տարեկանում մահանում է բռնության հետևանքով՝ իր հակառակորդի կրակոցներից։
«Կարևորը փոխադարձ հանդուրժողականությունն է։ Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել, որովհետև մենք տեսնում ենք նույն ճշմարտության կտորները՝ տարբեր անկյունների տակ»։
Իդեպ, 2000 թվականին BBC-ի հարցման արդյունքում Գանդին գլխավորել է «հազարամյակի մարդկանց» շարքը՝ առաջ անցնելով Լեոնարդո դա Վինչիից և Հիսուս Քրիստոսից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ