«Oմիկրոնի» պատճառով` կարող է վտանգավոր հիվանդություն զարգանալ․ նյարդաբան
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածումը հրահրել է սուր աուտոիմուն հիվանդության՝ Գիլեն-Բարեի համախտանիշի դեպքերի աճի։ Այս մասին Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը։
«Սա ամենատհաճն է, երբ մարդ ունի զանգվածային պոլինևրոպաթիա, մարմինը սկսում է ոչնչացնել բջիջների աքսոնները, և նրանք փորձում են վերականգնել, այսինքն՝ իմունային համակարգը հարձակվում է նյարդային բջիջների վրա»,- պարզաբանել է մասնագետը։
Նրա խոսքով՝ մինչ համաճարակի սկսվելը՝ այս հիվանդությունը համարվում էր հազվադեպ, սակայն այժմ այն 10 անգամ ավելի հաճախ է հայտնաբերվում։