Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով
ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Բարեբախտաբար, հիվանդությունը թեթեւ է ընթանում։ Ես կշարունակեմ հեռավար աշխատել»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 5-ին հայտնել է, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Ավելի ուշ նա հայտնել է, որ շարունակում է հեռավար աշխատել, քանի որ բժիշկները հաստատել են հիվանդության թեթեւ ընթացքը։ Փետրվարի 3-ին Կիեւ կատարած այցի ժամանակ նրան ուղեկցող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւս հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ապաքինվել է, եւ փետրվարի 14-15-ին կայցելի ԱՄԷ։