Չեչնիայի նախագահի 14-ամյա դուստրն անգիր է սովորել Ղուրանը՝ դառնալով հաֆիզ
Աշխարհ
Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի աղջիկը՝ Աիշաթ Կադիրովան, անգիր է սովորել Ղուրանի բոլոր սուրահները, ինչը նրան իրավունք է տալիս վայելել հաֆիզի կոչումը:14 տարեկան հասակում նա դարձել է Կադիրովների ընտանիքում երկրորդ հաֆիզը: Ավելի վաղ միջազգային ժյուրիի առջև քննություն էր հանձնել Կադիրովի զարմիկ Համզաթ Կադիրովը. ով այժմ Ցենտորոյ գյուղում ղեկավարում է իր հոր՝ Զելիմխան Կադիրովի անունը կրող հաֆիզների դպրոցը:
Իսլամում հաֆիզը այն մուսուլմանն է, ով Ղուրանը անգիր հիշելու շնորհիվ դասվում է հոգևոր խավին:
Նշենք, որ նրա դուստր Աիշաթը Ղուրանն անգիր է սովորել երկու տարվա ընթացքում: Հոկտեմբերի 4-ին նա քննություն է հանձնելու միջազգային ժյուրիի առջև, որը բաղկացած է հայտնի հոգևոր գործիչներից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ