Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան 

Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը կարծես արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը. Արման Թաթոյանն այցելել է Արցախ

Արցախ

 Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

Արման Թաթոյանը խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ հավաքագրած փաստերի և դրանք միջազգային հանրությանը հասանելի դարձնելու կարևորության մասին։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով, ապա անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, ԱԺ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  հանդիպել է նաև պատգամավորների հետ:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է»,-ասել է Արման Թաթոյանը՝ մանրամասն անդրադառնալով պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքներին։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել վերջինիս հետ պատերազմի ընթացքում աշխատանքը, այդ թվում՝ համատեղ, որոնք ուղղված են եղել արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Խոսքը, հատկապես, պատերազմի ժամանակ համատեղ զեկույցների կազմման մասին է, որոնք վերաբերել են ադրբեջանական կողմից պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների թիրախավորումներին, վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, արգելված զինատեսակների օգտագործմանը և այլն։

Արման Թաթոյանը կարևորել է, որ ինչպես Օմբուդսմանի, այնպես էլ Պետնախարարի պաշտոնում Արտակ Բեգլարյանի կողմից աշխատանքները տարվել ու տարվում են իրավապաշտպան սկզբունքներով՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ տարեցտարի ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու հաստատությունների միջև առկա համագործակցությունը, որը շարունակվում է նաև Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարգևատրել է գերատեսչական հուշամեդալով։

Արման Թաթոյանն արդյունավետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։

Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում
Ամենադիտված