Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են էժանանալ․ ԿԲ
ՏնտեսությունԿենտրոնական բանկի պաշտոնական կայքի՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 17-ին կազմել է 478.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.44 դրամ (նվազել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.60 դրամ (աճել է 0.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.30 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 361.44 դրամ, ոսկի՝ 28,647.3 դրամ, պլատին՝ 16,041.62 դրամ: