Մեդվեդևի և Ցուկերբերգի հանդիպումը չի անցել առանց զավեշտների և քննադատության
Աշխարհ
Հոկտեմբեևրի 1-ին կայացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հանդիպումը:
ԶԼՄ-ները, մեկնաբանելով հանդիպումը, առաձնացրել են մի շարք զվարճալի պահեր և IT արդյունաբերության կողմից քննադատության մի նոր չաբաբաժին հրապարակել:
Ռուսական «Московский комсомолец» թերթը ուշադրություն է դարձրել զրուցակիցների հագուկապին: Ի տարբերություն Ցուկերբերգի, որը հագել էր դասական կոստյում և սև գրասենյակային կոշիկներ՝ ռուսական վարչապետը հանդիպմանը ներկայացել էր բալի երանգի համարձակ կոշիկներով:
Ցուկերբերգի հետ զրուցելիս Մեդվեդևը հիշատակել է իր անձնական էջի մասին, և այդ ժամանակ Ցուկերբերգը սեղանի տակից հանել է թղթե տոպրակ, որի մեջ եղել է սպիտակ վերնաշապիկ Մեդվեդևի համացանցային հասցեով: Դժբախտաբար վերնաշապիկը մի քանի չափ մեծ էր վարչապետի համար:
Ռուսական IT-արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ Ցուկերբերգը ժամանել է Ռուսաստան IT-տեխնոլոգիաների ոլորտում ռուս մասնագետներին ԱՄՆ տեղափոխվելու հեռանկարներով հրապուրելու և տանելու նպատակով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ