Ադրբեջանում հայտարարել են, որ իշխանությունները «պատրաստվում են երկրում կեղծ պետական հեղաշրջման թատրոն բեմադրել»
ԱշխարհԱդրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այսօր հայտարարել է, որ երկրի իշխանությունները «հերթական անգամ պատրաստվում են երկրում կեղծ պետական հեղաշրջման թատրոն բեմադրել»։
«Ակնհայտ է, որ իշխանությունների գործողության նպատակն է լինելու ճնշել թե՛ այն մարդկանց, որոնք ավելի հաճախ են սկսել բողոքել իրենց իրավունքների ոտնահարման դեմ, թե՛ ընդդիմությանը։ Այս պլանը, որի նախնական անվանումն է՝ «Ղազախական սցենար Ադրբեջանի համար», նախատեսում է, որ սոցիալական հուզումների հիմքի վրա ցանկացած բողոքի գործողություն կառավարության գործակալների կողմից վերապրոֆիլավորվելու է բռնի անկարգությունների։ Որպես հետևանք, շարքային քաղաքացիներն ու ընդդիմությունը կենթարկվեն զանգվածային բռնաճնշումների»,- հայտարարել է Քերիմլին։