Հայտնի է նոր փոխոստիկանապետի անունը
Հայաստան
Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնն այսուհետև կզբաղեցնի գնդապետ Վալերի Օսիպյանը:
Այդ մասին Lurer.com-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։ Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վալերի Օսիպյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Երևանի փոխոստիկանապետ:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով, սակայն, ազատվել էր պաշտոնից թոշակի անցնելու պատճառով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի