Ֆիննը վաճառքի է հանել իր կնոջը
Աշխարհ
Ֆինլանդիայի մայրաքաղաքի մոտակայքում ապրող մի բնակիչ համացանցով աճուրդի է հանել կնոջը՝ նախնական գին նշանակելով 5 եվրո:
Նա հայտարարել է, որ որոշել է վաճառել իր կնոջը, քանի որ վերջինս «անտանելի է և անպետք, փնթփնթան է, հեշտ բորբոքվող, նրան հնարավոր չէ խաբել և լռեցնել»: Գնորդներին բավական կոպիտ կերպով առաջարկվել է տանել կնոջն իր տանից հնարավորինս արագ:
Կնոջ տարիքը չի նշվել, սակայն տղամարդը բավականաչափ մանրամասն նկարագրել է կնոջ բարեմասնությունները՝ անվանելով դրանք «արտակարգ»: Չնայած նշած բոլոր թերություններին՝ սա շատ է տպավորել ինտերնետ-գնորդներին. նրա գինը 5 եվրոյից բարձրացել է միանգամից 100 հազարի:
Դրանով էլ աճուրդը դադարեցվել է, քանի որ կնոջ վաճառքի մասին լուրն արագ հայտնվել է համացանցում և մամուլի ուշադրության կենտրոնում, ուստի աճուրդի կազմակերպիչը հեռացրել է հայտարարությունը: Տղամարդը, սակայն, մտադիր էր մինչև15 շարունակել կնոջ վաճառքը, համենայն դեպս այդ թիվն էր նշված նրա հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ