Նյու Յորքում կցուցադրվեն Ջոն Լենոնի նկարած նկարները (ֆոտոշարք)
Աշխարհ
Նյու Յորքի թանգարանում կկայանա երաժիշտ Ջոն Լենոնի նկարների փոքրիկ ցուցադրությունը։ Ցուցադրությունը նվիրված է նրա 72-ամյակին։
«Gimme Some Truth: The Artwork of John Lennon» անվանումն ունեցող ցուցահանդեսի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 նկարներ և էսքիզներ, որոնք ստեղծվել են 1964-1980-ականների ընթացքում։
Լենոնի նկարների մեծ մասը ստեղծվել է թղթի վրա՝ թանաքով և շատ արագ։ Ցուցադրությունը կտևի ընդամենը 4 օր՝ հոկտեմբերի 5-9-ը։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է, սակայն կազմակերպիչները հայտարարել են դրամահավաք՝ 2 ԱՄՆ դոլարի չափով, որը կծառայի բարեգործական նպատակներով։
Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Լենոնի կինն է՝ նկարչուհի Յոկո Օնոն։ Ըստ նրա՝ Լենոնի համար իր գեղարվեստական ստեղծագործությունները շատ կարևոր են եղել, որի պատճառով ինքը պարբերաբար գտնում է նոր նկարներ, հայտնում է lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ Ջոն Լենոնը 1957-1960 թվականներին սովորել է Լիվերպուլի նկարչական դպրոցում։ Վերջին տասը տարիներին նրա կինը ակտիվորեն զբաղվում է ամուսնու ստեղծագործական ճանաչողության առաջընթացով։
{gallery}lenon{/gallery}


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ