ԼՂ հարցով կան վեճեր, բայց Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվի․ Պուտին
ԱրցախՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։ «Կան նաև վեճեր, բայց Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվի»,֊ասել է Պուտինը։
«Ամեն դեպքում, արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, գիտեմ, որ դեռ վեճեր կան։ Բայց մենք, մեր հերթին, կանենք ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, և որպեսզի հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը»,- ասել է Պուտինը։