Ծնվել է Դրյու Բերրիմորի առաջնեկը
Աշխարհ
Ընդամենը ժամեր առաջ հոլիվուդյան աստղ՝ դերասանուհի Դրյու Բերրիմորը հայտարարել է, որ աղջիկ է ունեցել, գրում է glamurchik.tochka.net –ը։
Աղջիկը Դրյուի առաջնեկն է, որը ծնվել է սեպտեմբերի 26-ին, սակայն այդ մասին բարձրաձայնել է միայն հոկտեմբերի 1-ին։
Դերասանուհին լրատվամիջոցների հետ չի խոսել իր հղիության վերաբերյալ և ոչ մի մեկնաբանություն չի տվել իր վիճակի մասին։
Միայն վերջերս տված իր հարցազրույցում՝ Բերրիմորը հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում է մայրանալու րոպեին։
Նշենք, որ 2012 թվականի հունիս ամսին՝ դերասանուհին ամուսնացել է հոլիվուդյան աստղ Ուիլլ Քոփելմանի հետ։
Հիշեցնենք, որ սա Դրյու Բերրիմորի երրորդ ամունությունն է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ