Ուկրաինան շնորհակալ է Հայաստանին և դրական է գնահատում նրա դիրքորոշումը. Civilnet.am
Արտաքին Քաղաքական
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «ոչինչ չարժե»։ Այդ մասին, Civilnet.am-ի հաղորդմամբ, նա հայտարարեց փետրվարի 23-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նրանց ճանաչումը ոչ մի արժեք չունի, նրանք կարող են ամեն ինչ ճանաչել»,- նշեց դիվանագետը։
Նա հիշեցրեց, որ շուրջ ութ տարի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ավտոնոմովը հայտնեց, որ այն շարունակում է բարդ մնալ. «Շարունակվում են կրակոցները՝ Դոնբասի օկուպացիոն ուժերի կողմից։ Գրեթե ամեն օր մենք կորուստներ ունենք՝ զոհեր ու վիրավորներ»,- նշեց նա։
Ավտոնոմովը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի դիրքորոշման համար՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ. «Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանին, և շատ դրական ենք գնահատում Հայաստանի դիրքորոշումը»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)