63-ամյա Ալլա Պուգաչովան նոր անունով վերադառնում է մեծ բեմ
Աշխարհ
Հաստատվել են շշուկներն այն մասին, որ Ալլա Պուգաչովան պատրաստվում է վերադառնալ մեծ բեմ։
Երգչուհին դա պաշտոնապես կանի այս տարվա դեկտեմբերին, իր «Սուրբծննդյան հանդիպումներ»-ում։
Ալլա Պուգաչովան որոշել է երեք տարի առաջ փակված իր նախագիծը վերսկսել. իդեպ, նախագիծը փակվել էր այն ժամանակ, երբ երգչուհին հայտարարել էր, որ հեռանում է բեմից։
«Սուրբծննդյան հանդիպումներ»-ը կանցկացվի դեկտեմբերի 8-ին Մոսկվայում, և դրա գլխավոր իրադարձությունը կլինի Պուգաչովայի բեմում հայտնվելը՝ նոր կերպարով և նոր երգացանկով։
Ինչպես պատմել է կայանալիք շոուի ռեժիսորը, նախագծի նկարահանումների ընթացքում Ալլան կկատարի 4 երգ իր նոր երգացանկից՝ «Դու չդարձար ճակատագիր», «Հասնել տուն», «Որտե՞ղ ես դու», «Աստղաթափ»։
Մյուս ցնցող նորությունը, որ կապված կլինի երգչուհու վերադարձի հետ, կլինի նրա նոր տեսքն ու նոր անունը։
Ալլա Բորիսովնան մտադիր է ներկայանալ կեղծանունով։ Նա նաև կնիհարի և կփոխի մազերի գույնը։
Միակ բանը, որից դեռևս Ալլա Պուգաչովան հրաժարվում է, դա շրջագայություններն են։ Հայտնում է news.guru.ua-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ