ABBA-ն շարունակում է մնալ ամենամեծ պահանջարկ վայելողը
Աշխարհ
ABBA խմբի լավագույն հիթերի ալբոմը դարձել է ամենավաճառվողը Մեծ Բրիտանիայում։
1992 թվականից ի վեր վաճառվել է «Gold» ալբոմի ձայնասկավառակների 4 մլն օրինակ։ Այսօր էլ շարունակում է 2 մլն ձայնագրություն վաճառվել տարվա մեջ։ Վաճառքի մեծացման հարցում մեծ դեր է խաղացել խմբի «Մամա Միա» հիթը, հայտնում է news.guru.ua-ն։
Այս տարի նշվում է ձայնասկավառակի երեսուներորդ տարին։ Ու թեև բրիտանացի երաժշտասերները նախընտրում են ներբեռնել երգեր ինտերնետից, ձայնասկավառակները մնում են թեթև երաժշտության, բլյուզի և դասական երաժշտության միակ կրողները։
Երգչուհի Ադելը «21» ալբոմով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 3,5 մլն։ Երրորդ տեղում «Օազիս» խումբն է ՝ 3,4 մլն ձայնասկավառակների վաճառքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ