ԱՄՆ-ում նշել են, թե երբ «կընկնի» Կիևը. Newsweek
Համաշխարհային ՄամուլԱՄՆ երեք պաշտոնյաներ Newsweek-ին ասել են, որ սպասում են, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը մի քանի օրվա ընթացքում կգրավեն մոտեցող ռուսական զինված ուժերը, իսկ երկրի դիմադրությունը կչեզոքացվի դրանից անմիջապես հետո, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ հետախուզության նախկին բարձրաստիճան սպա, ով «մեծ փորձ ունի Ռուսաստանի հետ»։
«Այն բանից հետո, երբ ավիացիայի և հրետանու ավարտից հետո սկսվի իրական ցամաքային պատերազմը, կարծում եմ, որ Կիևը մի քանի օրից կընկնի։ Զինվորականները կարող են մի փոքր ավելի երկար դիմանալ, բայց դա երկար չի տևի»,- ասել են ամերիկացի զինվորականները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրը համաձայնել է ԱՄՆ այն գնահատականին, որ Կիևը կարող է շրջափակվել «96 ժամվա ընթացքում»։ Միաժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայում չեն հավատում, որ Զելենսկու կառավարությունը կփլուզվի։ Հարցին, թե արդյոք կառավարությունը կարծում է, որ կարող է ճեղքել ռուսական հնարավոր շրջափակումը, աղբյուրն ասել է, որ «դեռ վաղ է» որևէ եզրակացություն անել: