Մահափորձ Եմենի պաշտպանության նախարարի նկատմամբ
Աշխարհ
Եմենի մայրաքաղաք Սանայում այսօր մահափորձ է իրականացվել երկրի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մուհամմեդ Նասեր Ահմեդի նկատմամբ. հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Ականավորված ավտոմեքենան պայթել է նրա տան մոտ։ Ինչպես հայտնում են Եմենի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նախարարը կենդանի է։ Կատարվածի այլ մանրամասներ դեռ չկան։
Սա Ահմեդի նկատմամբ արդեն երկրորդ մահափորձն է։ Սեպտեմբերի 11-ին ականավորված ավտոմեքենան պայթել էր նրա շարասյան շարժման ճանապարհին։ Ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ, ևս 14-ը վիրավորվել են, սակայն ինքը՝ պաշտպանության նախարարության ղեկավարը չի տուժել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ