ՀՀ-ում Վրաստանի դեսպանության շենքի պետական դրոշն իջեցվել է
ՀայաստանԱյսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության շենքի պետական դրոշը կիսով չափ իջեցված է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Այսօր 2022 թ. փետրվարի 25-ին ՀՀ-ում Վրաստանի Դեսպանությունում կիսով չափ իջեցված է պետական դրոշը՝ կապված 1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի կարմիր բանակի կողմից Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության օկուպացիայի օրվա հետ կապված»,- ասված է հայտարարությունում: