«Հայկական ժամանակ». չե՞ն քննելու
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կարգապահական կամ որևէ այլ տույժի ենթարկելու հարց կուսակցության օրակարգում ընդգրկված չէ:
ՀՔԾ-ում քննված գործը, հիշեցնենք, թեև կարճվել է, բայց հիմնավորվել է, որ Սյունիքի մարզպետը ապտակել է Սիլվա Համբարձումյանին, և իշխող կուսակցությունը այս հարցով գոնե կարգապահական հարց հարուցելու բարոյականություն պետք է ունենար: Ի դեպ, երեկվա դրությամբ մարզպետ Խաչատրյանին կարգապահական տույժի չի ենթարկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, չնայած դրա համար ունի օրենսդրական լիազորություններ: Հիշեցնենք, որ վարչապետը կարգապահական տույժի չէր ենթարկել նաև Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը iPad-ով շարիկ էր գլորել ԱԺ նիստերի դահլիճում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ