«Դուք ընդունել եք դժվար, բայց կարևոր և անհրաժեշտ որոշումներ». Շոյգուն շնորհակալություն է հայտնել Պապիկյանին
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին` Ղազախստանում իրավիճակի սրացման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար:
«Դուք, որպես ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահող, ընդունել եք դժվար, բայց շատ օպերատիվ, կարևոր և անհրաժեշտ որոշումներ, որոնք թույլ են տվել բավականին եռանդով և շատ արդյունավետ կերպով օգնել մեր ղազախ գործընկերներին այս իրավիճակում լուծման հարցում»,– ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Մոսկվայում հանդիպման օրակարգը ներառում է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը և համատեղ աշխատանքին վերաբերող տարբեր հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)