«Չորրորդ ինքնիշխանություն». Լա բոհեմա, բայց խոհեմ ա
Հայկական Մամուլ
Թերթի փոխանցմամբ՝ «Իշխանական լրատվամիջոցները հերքել են այն տեղեկությունները, թե իբր Շառլ Ազնավուրը Մոսկվայում հայտարարել է, թե «ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում»: Ըստ իշխանական լրատվամիջոցների` Շառլ Ազնավուրն ասել է, թե դա սխալ թարգմանության հետեւանք է, եւ ինքը նման բան չի հայտարարել:
«ՉԻ»- Փաստորեն Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են` Շառլ Ազնավուրին որպես պրոֆեսիոնալ դիվանագետ ներկայացնելու համար: Եթե հիշում եք, ե՛ւ Վարդան Օսկանյանը, ե՛ւ Էդուարդ Նալբանդյանը դրսում ինչեր ասես` խոսում էին ու հետո արդարանում, թե այդ ամենը սխալ թարգմանության արդյունք է: Այլ հարց է, որ աշխարհահռչակ շանսոնյեի դեպքում այս արդարացումը փոքր-ինչ տարօրինակ է հնչում: Հնարավո՞ր է արդյոք, որ Ազնավուրը խոսեր, ասենք, հավերժական սիրո, արվեստի եւ տվայտանքների մասին, իսկ թարգմանիչը թարգմաներ. «ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները երկրին թույլ չեն տալիս շնչել»:
Այսպես թե այնպես` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կարծում ենք, շտապ պիտի գործուղղվի Մոսկվա եւ գոնե մի 4-5 գրամ հաշիշանման նյութ հայտնաբերի Ազնավուրի գրպանում: Բա հո աշխարհով մեկ խայտառակ չե՞նք լինելու»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ