Ոչ ավել, ոչ պակաս․ Մեդվեդևը հայտնել է՝ որքան կտևեն «ռազմական գործողությունները» Ուկրաինայում
Համաշխարհային ՄամուլԴոնբասի պաշտպանության օպերացիան կիրականացվի ամբողջությամբ, «այս հրաշալի արգելքները» ոչինչ չեն փոխի, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այս հրաշալի արգելքները, իհարկե, ոչինչ չեն փոխի, այդ թվում՝ Դոնբասը պաշտպանելու համար ռազմական գործողություն իրականացնելու որոշումը: Այն կիրականացվի ամբողջությամբ։ Սա հասկանում են նույնիսկ պետդեպարտամենտի տգետները»,֊ասել է Մեդվեդևը։
Նա հավելել է նաև, որ ռազմական գործողությունը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չեն բերվել այն բոլոր արդյունքները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը։ «Ոչ ավել, ոչ պակաս»,֊ասել է Մեդվեդևը։