Կարդիականացվի մայր շատրվանի լուսաձայնային համակարգը․ նախատեսվում է ջրային էկրան տեղադրել
ՀայաստանԱյս տարի նախատեսվում է արդիականցնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է Ֆեյսբուքյան էջում։
«Մայրաքաղաքում այսօր շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ՝ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի խոսքով` փոխվելու են մայր շատրվանի շարժիչները, լուսային համակարգը, լուսային նոր էֆեկտներ են ստեղծվելու։
«Տարբերակ է մշակվում, որպեսզի լրացուցիչ ջրային էկրան տեղադրվի։ Էկրանի վրա արտացոլվելու է մեր պատմամշակութային արժեքները ներկայացնող հոլովակներ»,- նշեց նա։
Տեսանյութում «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանի խոսքով՝ շատրվաններն ու ջրավազանները տեսքի կբերվեն։
Շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից։