«Ժողովուրդ». Եվ այդ մեկը դու ես…
Հայկական Մամուլ
«Ժողովուրդի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին՝ նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին: Բայց քանի որ մինչև այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ: Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթևեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերևան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը և ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն և դրա դիմաց ստանալ խրախուսական գումար: Այլ կերպ ասած՝ Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում: Ինչպես հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ գործ էր տալիս ու աշխատավարձ ստանում»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ