Աշխարհին կարող է սպառնալ նավթային «ապոկալիպսիս»
Աշխարհ
Աշխարհին կարող է սպառնալ նավթային «ապոկալիպսիս», եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, իսկ ԱՄՆ-ն ոչ մի քայլ չձեռնարկի կռիվը դադարեցնելու ուղղությամբ: Նավթի գներն այդ ժամանակ կարող են բարձրանալ՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50-60 ԱՄՆ դոլար: Այպիսի կարծիք է հայտնել Ջորջ Բուշի էներգետիկայի գծով նախկին խորհրդատու Ռոպերտ Մակնելին:
Նա ասել է, որ Մերձավոր Արևելքի խնդիրներն ավելի շատ վնաս կարող են պատճառել համաշխարհային տնտեսությանը, քան կանխատեսվում է: Ներդրողները հեռատեսություն չեն ցուցաբերում՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը քիչ հավանական համարելով:
Հնարավոր բախումները, ըստ շուկայի մասնակիցների տված գնահատականի, կազմում է 5%: Մակնելին հարցում է անցկացրել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի խոշոր գործարարների շրջանում: Նրանք կարծում են, որ բախումների հավանականությունը կազմում է 50%: Նրանցից շատերի համար հարցն այն չէ՝ կբախվեն այդ երկրները, թե ոչ, այլ այն, որ երբ և ինչ հանգամանքներում դա տեղի կունենա:
Իսրայելին պատերազմից հետ պահող գլխավոր գործոնը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի սկզբին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում, որ ընտրությունների ժամանակ Իսրայելը հարձակվի Իրանի վրա: Ռիսկային է նաև այն հանգամանքը, որ պատերազմը և նավթային շոկը կարող են նոր ճգնաժամի ալիք ստեղծել համաշխարհային տնտեսության համար: Այդպիսի պայմաններում Բարաք Օբաման ուղղակի ի վիճակի չի լինի աջակցել Իսրայելին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ